ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Սրանց հեռացվելուց հետո Հայաստանը ոտքի կկանգնի և կվերականգի իր միջազգային վարկանիշն ու բարի համաբավը

Սրանց հեռացվելուց հետո Հայաստանը ոտքի կկանգնի և կվերականգի իր միջազգային վարկանիշն ու բարի համաբավը
31.03.2023 | 20:34

Կառավարության վերջին նիստում կապիտուլյանտը հաստատեց, որ ինքն է օգնում զավթիչ քոչվորին փակ պահել Արցախի միակ ճանապարհը և աստիճանաբար թուլացնում Հայաստանի դիվանագիտական լծակները, դրանով իսկ ավելի խոցելի դանձնում Արցախին։

Ստեփանակերտ-Բաքու և Հայաստան-Ադրբեջան երկխոսություն կոչվածը ուղղակի հիմարություն է, չի կարող լինել նման երկխոսություն։
Հայաատանն Ադրբեջանի հետ չունի խոսելու որևէ բան, մենք միշտ բանակցել ենք միջնորդների հետ և ներկայացրել՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հիմքերն ու Ադրբեջանի կողմից հաջորդ ցեղասպանության վտանգն ու դրա կանխարգելման գործընթացները։
Կապիտուլյացիոն ռեժիմը հեռացվելու է Հայաստանի կառավարությունից և անկասկած կրելու է պատասխանատվություն կատարծ ազգադավ գործողությունների և կանխամտածված անգործության համար։
Իսկ սրանց հեռացվելուց հետո Հայաստանը ոտքի կկանգնի և կվերականգի իր միջազգային վարկանիշն ու բարի համաբավը, Արցախը հնարավորություն կունենա ինքնորոշվելու և դրանով կփակենք Հայոց պատմության այս նողկալի էջը։


Արմեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3043

Մեկնաբանություններ